Հայաստանի ԱԻՆ-ում սեպտեմբերի 4-ին` ժամը 08.31-ին, ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի թիվ 21 հասցեում՝ «Նաիրի» ԲԿ-ում, ծուխ է նկատվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.43-ին, մարվել՝ 08.45-ին:

«Նաիրի» ԲԿ-ի վարչական շենքի նկուղային հարկում այրվել են գրքեր (մոտ 4 քմ):