Հայաստանում վարկերի ստացումը զգալի բարդացել է: Համաշխարհային տնտեսական ֆորումի օրերս հրապարակած Մրցունակության 2013/14 թ.թ. համաշխարհային զեկույցում «վարկերի ստացման հեշտությունը» ցուցանիշով Հայաստանը ետընթաց է գրանցել միանգամից 19 կետով:
«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ցուցանիշի վատթարացումը պայմանավորված է վարկի ստացման ընթացակարգերի բարդությամբ: Մասնավորապես՝ վարկերը տրվում են գրավով, այլ ոչ թե բիզնես պլանի հիման վրա, բանկերը բավական խիստ են վերաբերում ձեռնարկությունների ֆինանսական ցուցանիշների ժամանակավոր վատթարացմանը (ավելի զգուշավոր են դառնում եւ դժվարությամբ են վարկավորում):
Բացի այդ՝ ցուցանիշը հաշվարկելիս հաշվի է առնվել ընկերությունների ղեկավարների գնահատականները, ինչն օբյեկտիվ պատկեր է արտահայտում:





























