«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 4-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 412 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0,49%-ով կամ 2 դրամով; Վերջին 3 օրերին դոլարը թանկացել է միանգամից 6 դրամով:
Բորսայում այսօր վաճառվել է 100 հազ. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 411 դրամ, վաճառքինը՝ 414 դրամ:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր էական փոփոխություններ չի կրել այլ արժույթների նկատմամբ: Եվրոն սակարկվել է 1,3172 դոլարին մոտ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 33,4656 ռուբլի: Դոլարն ամրապնդվել է ռուբլու նկատմամբ:





























