Դատարանը մինչեւ սեպտեմբերի 6-ը կալանավորել է հայտնի եկատերինբուրգցի լուսանկարիչ Դմիտրի Լոշագինին, որին կասկածում են մոդել կնոջ՝ Յուլիայի սպանության մեջ: Վերջինս անհետացել էր օգոստոսի վերջին:
Յուլյա Լոշագինան Եկատերինբուրգի ամենահայտնի մոդելներից է, ով անհետացել է օգոստոսի 22-ին: 28-ամյա կնոջ անհետացման մասին ոստիկանությանը հայտնել են նրա մայրն ու եղբայրը, ընդ որում ամուսինը որեւէ կերպ չի արձագանքել նրա անհետացմանը:
Նրա անհետացման հենց աջորդ օրը այրված մարմինը՝ կոտրված պարանոցով, հայտնաբերվել է անտառում: Լոշագինային միանգամից չի հաջողվել ճանաչել: Նախօրեին հայտնի են դարձել գենետիկ փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն մարմինը Լոշագինայինն է, փոխանցում է «Utro.Ru»-ն:
Հետաքննություն է իրականացվում: Լրատվամիջոցները, որոնք ծանոթ են ամուսինների գործին, սպանության տարբեր դրդապատճառներ են առաջ քաշում: Դրանցից մեկի համաձայն, մոդելը հիվանդ է եղել ՁԻԱՀ-ով, իսկ ամուսինը սպանել է նրան՝ իրեն եւս վարակելու համար:




























