«Յունիբանկը» փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկում է բանկային ծառայությունների եւ գործիքների ներկայացման նոր ծառայություն: Այդ մասին տեղեկացնում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից; Այսուհետ անհատ ձեռներեցները եւ իրավաբանական անձինք կարող են ներկայացնել բանկային մասնագետի այցի հայտ` լրացնելով www.unibank.am  կայքում տեղադրված պարզ ձեւը` անուն, ազգանուն եւ հեռախոսահամար: Մեր մասնագետը կարճ ժամանակահատվածում կապ կհաստատի հաճախորդի հետ ե կժամանի նշված հասցեով` բանկային սպասարկման պայմանների և խորհրդատվության ներկայացման համար: Ծառայությունը մատուցվում է անվճար:

31.07.13թ. դրությամբ Յունիբանկի բիզնես վարկերի պորտֆելը կազմել է 59 մլրդ դրամ, որից 38 մլրդ դրամը բաժին է ընկել ՓՄՁ-ներին:

Փոքր եւ միջին բիզնեսի կողմից մեծ պահանջարկ է վայելում “Բիզնես-ստանդարտ” վարկը, որը շահավետորեն առանձնանում է մարման երկար ժամկետով` մինչեւ 10 տարի: «Բիզնես-ստանդարտ» վարկը տրամադրվում է անհատ ձեռներեցներին եւ իրավաբանական անձանց, որոնք չունեն բացասական վարկային պատմություն: Վարկի գումարը կազմում է մինչեւ 400 մլն դրամ կամ համարժեք արտարժույթ, տարեկան տոկոսադրույքը` սկսած 10%-ից:

Միկրո բիզնեսին աջակցելու նպատակով «Յունիբանկն» առաջարկում է «Անգրավ» վարկատեսակը, որի վերաբերյալ որոշումը կայացվում է բանկ դիմելու օրվա ընթացքում: Վարկը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ` արտարժույթով: Տարեկան տոկոսադրույքը` սկսած 16%-ից:

Վարկերի վաղաժամկետ մարումը «Յունիբանկում» թույլատրվում է առանց սահմանափակումների: Բիզնես-վարկի համար կարելի է դիմել «Յունիբանկի» 45 մասնաճյուղերից ցանկացածին: