Եգիպտոսում ռազմական միջամտությամբ Մուհամեդ Մուրսիին նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո, Անկարա հետ կանչված Եգիպտոսում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Բոթսալին սեպտեմբերի 4-ի երեկոյան վերադառնալու է Կահիրե։
Թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, գրել է խորհրդակցությունների համար օգոստոսի 16-ին Անկարա կանչված Հուսեյին Ավնի Բոթսանլըն 20 օր հետո կրկին վերադառնալու է Կահիրե։ Նշվում է, թե Եգիպտոսում Թուրքիայի դեսպանը Կահիրե է վերադառնալու սեպտեմբերի 4-ի երեկոյան։
Իր հերթին, Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բեդիր Աբդուլբաթին հայտնել է, թե մինչ Թուրքիան չդադարի միջամտել Եգիպտոսի ներքին գործերին, Թուրքիայում Եգիպտոսի դեսպանը չի վերադառնա Անկարա։





























