Սեպտեմբերի 3-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը ընթացել է Շվանիձոր, Նռնաձոր, Կարճեւան, Ծավ գյուղերում ու Ագարակ եւ Քաջարան քաղաքներում:
Գյուղական համայնքների բնակիչները իրենց բողոք էին հայտնել համայնքների խոշորացման ծրագրերից սպառնացող վտանգների վերաբերյալ, գյուղի բնակչության սոսկալի նվազումից եւ ծանր սոցիալական իրավիճակից: Նրանք իրենց պատրաստակամությունն էին հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի հետ մասնակցել երկրում իրավիճակի փոփոխությանը: Ագարակ եւ Քաջարան քաղաքի բնակիչները մտահոգություն էին հայտնում, որ հիմնականում իրենք ներգրաված են հանքարդյունաբերության մեջ, որը, ըստ էության, իրենց համար չի ապահովում բարեկեցիկ կյանք, իրենց աշխատավարձները չնչին են եւ համամիտ են «Ժառանգության» կողմից ներկայացված առաջարկներին՝ այլընտրանքային ծրագրերին:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության թեկնածուի նախընտրական քարոզարշավը շարունակվելու է Կապան քաղաքում՝ քարոզչական նյութերի դռնեդուռ տարածման միջոցով:
Սեպտեմբերի 5-ին ժամը 12:00-ին թիվ 38 ընտրատարածքում քարոզարշավի անցած 5 օրերի ամփոփման վերաբերյալ Ուրբաթ ակումբում ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հրավիրում է մամուլի ասուլիս:





























