Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր, թե արդյոք  բավական է նախկին Բերեզովսկու ունեցվածքը` նրա պարտքերը մարելու համար: Դատավոր Մորգանը կարծում է, որ ոչ: Անկախ կառավարիչների ներկայացրած  տվյալներով` Բերեզովսկու պարտքերը կարող են կազմել 309 միլիոն ֆունտ (482 միլիոն դոլար):

Սակայն նման եզրահանգմանը չի համաձայնել գործարարի դուստր Եկատերինան: Նրա փաստաբանները պնդում են, որ Բորիս Բերեզովսկին մահվան պահին սնանկ չի եղել:  Իրավաբանները նաեւ կասկածի տակ են առել անկախ կառավարիչների աշխատանքի որակը:

Եկատերինա Բերեզովսկայան դիմել է դատարանին`խնդրելով իրեն նշանակել հոր ունեցվածքի տնօրինող: Խնդիրքը բավարարվել է, հայտնում է ՆՏՎ-ն` վկայակոչելով Independent-ը:

Հիշեցնենք, որ Բորիս Բերեզովսկին վախճանվել էր 2013թ. մարտի 23-ին` Լոնդոնի իր տանը: 67-ամյա գործարարի մարմինը, պարանը վզին, լոգարանում հայտնաբերել էր նրա թիկնապահը: Մահվան հանգամանքների քննությունը շարունակվում է մինչ օրս: