Ադրբեջանական Զինված ուժերը շարունակում են կրակել հայկական բնակավայրերի ուղղությամբ:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, սեպտեմբերի 4-ին ադրբեջանական ԶՈւ-ն մի քանի անգամ կրակ է բացել Տավուշի մարզի Մովսես եւ Այգեպար գյուղերի ուղղությամբ: Հրաձգության արդյունքում քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել: Հայկական կողմը ստիպված է եղել պատասխան կրակ բացել՝ հակառակորդի ակտիվությունը կասենելու համար: «Ամբողջ պատասխանատվությունն ադրբեջանական կողմի վրա է»,-ընդգծել է Հովհաննիսյանը:
Միեւնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ վիրավորվել է Ալիբեյլի գյուղի 28-ամյա բնակիչ Ադիլ Մուսաեւը, ով հիվանդանոցում է՝ ուսի հրազենային վնասվածքով:





























