Քաղաքացիների անձնական կյանքին վերաբերող գաղտնի տեսագրությունները Վրաստանում կջնջվեն լրագրողների ներկայությամբ: Սեպտեմբերի 5-ին նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի ներքին գործերի նախարար Նինո Գիորգոբանին, փոխանցում է «Ինտերպրես Նյուզը»:
Համապատասխան որոշումը սեպտեմբերի 2-ին կայացվել է գաղտնի ձայնագրությունների հանձնաժողովի կողմից:
Հիշեցնենք, հունիսի 17-ին Սամեգրելոյի շրջանում գաղտնարան էր հայտնաբերվել՝ մեծ քանակությամբ զենքով, պայթուցիկներով, կապի միջոցներով, թմրանյութերով եւ մարդկանց խոշտանգումների, քաղաքացիների անձնական կյանքի տեսագրություններով:
Գաղտնարանում նաեւ նախկին իշխանություններին ընդդիմադիր անձանց անձնական տվյալներ էին գտնվել:





























