Երեւանի շուկաներում 90-ական թվականներից առեւտուրը սկսեց նվազել: Նույնիսկ Փակ շուկան վերջին տարիներին այլեւս այն չէր, ինչ խորհրդային տարիներին: Երբ շուկայական առեւտրի խորհրդային վերահսկողությունը վերածվեց «կառավարելի քաոսի», վաճառողները սկսեցին խուսափել փակ տարածքներից: Նույնիսկ նման գեղեցիկ ու հարմար Փակ շուկայից: Դրա փոխարեն դիմացի փողոցում ու նրա շրջակայքում առեւտուրը առաջվա պես էր ընթանում: Սակայն տեղավորվելու կամ լվացվելու տեղ այլեւս չէր մնացել: Իսկ վերջինը շատ կարեւոր է ինչպես վաճառողի, այնպես էլ գնորդի համար: Որտե՞ղ է լվացվում այն մարդը, ումից մենք կանաչի ենք գնում:

Այժմ Երեւանում մրգի ու բանջարեղենի վաճառքի 34 կետ կա, սակայն ոչ ոք այնտեղ առեւտուր չի անում: Չեն արձագանքում նաեւ Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի ու սպասարկման վարչության աշխատակիցների կոչերին, որի անցկացրած ստուգումներին հետեւում էր NEWS.am-ը:

Քաղաքի հին փակ շուկաներից մեկը, որը գտնվում էր Կոմիտաս փողոցում, երկար տարիներ կիսադատարկ էր: Իսկ դրսում՝ աստիճանների վրա կամ պատերի ներքո բուռն առեւտուր էր ընթանում: Ներս մտնել չեն կամենում. դրսում առեւտուրը լավ է ընթանում: Հաշվարկելով կորուստները, շուկան ղեկավարող անձիք որոշեցին այն փակել: Այնպես հնարավոր է, որ այդ շինությունն այլեւս շուկա չլինի, ինչպես որ տեղի ունեցավ Նժդեհ փողոցի վրա գտնվող իր հասակակից շուկայի հետ: Այժմ այնտեղ ապպրանքի վաճառման կետեր են, բանկերի մասնաճյուղեր ու փոքր գրասենյակներ: Մրգի ու բանջարեղենի վաճառքը տեղափոխվել է կից հրապարակ:

Ժամանակի ընթացում առեւտրի վերահսկողությունը վերացրեց նաեւ հրապարակներում իրականացվող առեւտուրը: Սակայն 300 մետր այն կողմ գտնվող շուկա վաճառողները չցանկացան: Իսկ նույն այդ շուկայում համեմունքներ են վաճառում: Նման օրինակները քաղաքում մի քանիսն են:

Վաճառողները վիճում էն քաղաքապետարանի աշխատակիցների հետ, կտրականապես հրաժարվում անցնել տանիքի տակ: Գնորդները եւս դեմ չեն. Ինչո՞ւ լոլիկ գնելու համար հասնել շուկա, եթե կարելի է ընդամենը բակ իջնել:

Իսկ վաճառողները զգուշանում են. հնարավոր է իրանց տանեն տանիքի տակ, սակայն որոշ ընտրյալներ շարունակեն դրսում վաճառել եւ խլեն գնորդներին: Պատահական չէ նման անվստահությունը: Ով կցանկանա հուլիսի շոգին կամ նոյեմբերի քամուն հիսուն մետր ավել քայլել: Անվստահությունը հաղթահարում է: «Իմ տունն իմ ամրոցն է». եւ փոքր վաճառակետերը աճում են, որոնք խանգարում են փողոցով քայլելուն:

Օրենքի հանդեպ անվստահություն… Քաղաքի հայրերը այն ցանել են, բակային ու շրջանային «ճիշտ տղերքը»՝ աճեցրել, իսկ երեւանցիները պտուղներն են քաղում՝ աճող ենթակառույցներ ու դատարկվող շուկաներ:

Պատրաստեց Արամ Գարեգինյանը