Ընթացող տարվա հուլիսի վերջին Հայաստանի առեւտրային բանկերում բնակիչների ավանդների մնացորդները աճել են նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատ 192,0 մլրդ դրամով(կամ 22,8 տոկոսով)՝ արդյունքում ելակետը գերազանցելով 1,0 տրիլիոն դրամով:

Նշենք, որ ընդհանուր աճի առյուծի բաժինը(81,5 տոկոս) ապահովել են տնային տնտեսությունները, որոնց մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում 2,7 տոկոսով աճել են՝ հասնելով 69,5 տոկոսի: Այդ կերպ, առեւտրային բանկերում մոտ 70 տոկոս ավանդներ կատարում է բնակչությունը:

Տնային տնտեսությունների ավանդային համակարգում նույնպես տեղաշարժ է նկատվում: Խնայողությունների աճի մակարդակում արտարժույթը գերազանցում է դրամին 12.1 տոկոսով: Սա ինչ-որ չափով բարելավել է բնակչության դրամով ու արտարժույթով արված խնայողությունների միջեւ հարաբերությունը: Եթե մեկ տարի առաջ այն կազմում էր 2.38 տոկոս օգուտ արտարժույթի, ապա այժմ այն նվազել է 2.17-ի:

Սակայն եթե բացարձակ արտահայտենք, ապա դրամով ու արտարժույթով ավանդների միջեւ «մկրատը»  աճել է 35.5 մլրդ դրամով՝ թնթացող տարվա հուլիսի վերջին հասնելոց 265.3 մլրդ դրամի: Տարեկան կտրվածքով բնակչության ազգային արժույթով ավանդները հասել են 60.5 մլրդ դրամի, իսկ արտարժույթով՝ 96.0 մլրդ դրամի:

Նշենք, որ արտարժույթվ ավանդների ակնհայտ գերակշռումը նկատվում է դրամով ավանդների  առավելության պայմաններում: Թեեւ առեւտրական բանկերում պայմանները տարբեր են, նրանց միավորում է այն, որ ազգային արժույթով ավանդների տոկոսագումարն առավել բարձր է:

Ըստ կարգի, անհապահ ավանդների տարեկան տոկոսները 365 օրում գերազանցում են 10 տոկոսը, այն ժամանակ, եր ԱՄՆ-ում տատանվում են 7-8 տոկոսի միջեւ: Միաժամանակ, հուլիսին սղաճը կազմել է 8.5 տոկոս: Այստեղ արտարժույթով պահվող ավանադները արժեզրկվեցին: Նշենք նաեւ, որ Հայաստանի արտարժույթի շուկայում ամերիկյան դոլաեւրը 0.5 տոկոսով նվազել էր:

Սկզբունքայնորեն ավանդները արտարժույթվ պահել ճիշտ կլիներ մի քանի տարի առաջ, երբ նրա փոխարժեքը բարձրանում էր, իսկ սղաճն այսքան նկատելի չէր: Վարկավորման մեջ նույնպես գերազացում է արտարժույթը, ճնշող մեծամասնությամբ ամերիկյան դոլարը: Հուլիսի վերջին վարկային համակարդում այն կազմել է 59 տոկոս:

Սմբատ Գրիգորյան