Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Ալեքսեյ Ժուրավլյովը, որը ներկայացնում է Համառուսական ժողովրդական ճակատը, ստորին պալատում օրինագիծ է ներկայացրել, որն ուղղված է ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ անձանց ծնողական իրավունքից զրկելուն: Եվ սա արվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից մեկ օր անց, որով հավաստիացրել էր, որ սեռական փոքրամասնությունները բոլորին հավասար իրավունքներ ունեն, նշում են փորձագետները:
Առաջարկվում է փոփոխություններ կատարել Ընտանեկան օրենսգրքում, որի հիմքում ընկած է ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ անձանց ծնողական իրավունքից զրկելը», հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Երեխայի ծնողների մեկի կողմից նույն սեռի անձանց հետ սեռական հարաբերություններ ունենալը սեփական երեխայի հոգեկան առողջությանը կարող է հսկայական վնաս հասցնել, որը չի կարող չափվել ՌԴ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, քանի որ ծնողները երեխաների համար ընդօրինակելի են», նախագծի հիմնավորումն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
NEWSru.com-ը հիշեցնում է, որ նախօրեին Պուտինը Առաջին ալիքի եւ АР-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանում գենդերային հետապնդումներ չեն կատարվում, եւ որ ինքն էլ է աշխատում նման անձանց հետ եւ անգամ պետական մեդալներ ու շքանշաններ է հանձնում:





























