Վաղարշապատ քաղաքում, սեպտեմբերի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում,  «Մերսեդես Ա-160»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը, տանը կից ավտոտնակից ավտոմեքենան դուրս բերելու ժամանակ, վրաերթի է ենթարկել 5-ամյա տղային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փոքրիկին տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: