Հայաստանում երեխաների շրջանում ավելանում է անհասության ռետինոպատիան, որը զարգացման դեպքում կարող է հանգեցնել տեսողության լուրջ խնդիրների` ընդհուպ  կուրացման: 2010  հուլիսից մինչեւ 2013թ-ին առաջին կիսամյակը սքրինինգ ծրագրով  անհաս եւ ռիսկի խմբի պատկանող շուրջ 2000 երեխա է հետազոտվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Նրա խոսքով,  Հայաստանում այս երեխաների  հայտնաբերումը բավականին մեծացել է՝ շնորհիվ նործնային սքրինինգ ծրագրի, ինչի արդյունքում վաղ հայտնաբերման եւ վիրահատություն արդյունքում այն չի զարգանում: Իսկ երբ առանձին դեպքերում  վիրահատությունն արդյունավետ չի լինում եւ ռետինոպատիան զարգանում է, կարիք է լինում լազերային խոռոչային վիրահատության, ինչը Հայաստանում չի արվում: «Հայաստանում արվում են  լազերային տեխնոլոգիաների կիրառմամբ աչքի խոռոչային վիրահատությունները: Իսկ հիմնական վիրահատությունը արվում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ վիրահատվում  են նաեւ Եվրոպայից գնացող երեխաները»,- ավելացրեց տիկին Սարիբեկյանը:

Նա նաեւ նշեց, որ  Առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակներում այս ուղղությամբ իրականացնում է  մի շարք ծրագրեր: Ծրագրերից մեկն էլ վերաբերում է Հայաստանից դուրս երեխաների բուժմանը, եթե երեխան ունի բժշկական ցուցումներ: Նման դեպքում նախարարությունն ապահովում է  տոմսերի ձեռք բերման ընթացակարգը: Խոսքը վերաբերում է  նախկին Խորհրդային միության երկրներին: «Մոտավորապես մի քանի ամիս առաջ Ակնաբուժական հայկական ծրագրի կողմից հայտարարվեց, որ  աջակցության ամերիկյան գործընկերների կողմից Հայաստանում ստեղվում է  կուրության կանխարգելման գերազանցման  կենտրոն: Ենթադրվում է, որ այս երեխաները մեկ տարի հետո արդեն կարող են վիրահատվել Հայաստանում: