Թուրքիայի Ադափազար քաղաքում 26-ամյա Մեհմեդ Թեմիզելը կացնով հարձակվել է Աթաթուրքի արձանի վրա:

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ` Թեմիզելը սկզբում ներկով Թուրքիայի հանրապետության հիմնադիր Աթաթուրքի արձանին ֆաշիստական սվաստիկա է նկարել, արձանի ետեւի մասում գրություն թողել եւ կացնով սկսել հարվածել արձանին:

Քաղաքացիների կողմից կանչված ոստիկանները ձերբակալել են արձանը պղծողին եւ տարել ոստիկանություն: