Երեկ ՀՀ-ն միանգամից երկու ուղղություններով բացատրական աշխատանքներ էր իրականացնում Բրյուսելում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Մի կողմից ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էր, մյուս կողմից՝ ԵԺԿ քաղաքական ասամբլեայի մասնակից ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ Թե ինչով էր զբաղված Նալբանդյանը, երեկ մինչ ուշ գիշեր այդպես էլ հնարավոր չեղավ պարզել։ «Ժողովուրդ»-ին իր դիվանագիտական աղբյուրներից հայտնի դարձավ, որ Երեւանի ժամանակով 22։00-ի սահմաններում Նալբանդյանը հանդիպել էր ԵՄ ընդայնման քաղաքականության եւ եվրոպական հարեւանության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ, սակայն ընդհանուր հայտարարի այդպես էլ չէին եկել։ Ավելին, Ֆյուլեն ակնարկել էր, որ հնարավոր է՝ ՀՀ-ն ընդհանրապես դուրս մնալ «եվրոպական գործընթացներից»։ Իսկ ԵԺԿ-ում էլ, 1,5 ժամ տեւած 300-հոգանոց քննարկման ժամանակ թեեւ Աշոտյանն առաջարկել էր Ասոցացման համաձայնագիրը վերամշակել եւ նախաստորագրել առանց Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի, այնուամենայնիվ, չէր հաջողվել։ ԵԺԿ քաղաքական հանձնաժողովն ընդունել է բանաձեւ՝ դատապարտելով Արեւելյան գործընկերության անդամ երկրների հանդեպ Ռուսաստանիի շանտաժն ու ճնշումները եւ հայտարարելով, որ գործում է «կամ...կամ» սկզբունքը»»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
«Ժողովուրդ». Ֆյուլեն ակնարկել է, որ ՀՀ-ն կարող է ընդհանրապես դուրս մնալ եվրոպակա

Տեղադրություն




























