«Ժամանակի» աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած տրանսպորտի թանկացման հարցերով հանձնաժողովը չի ձեւավորվում։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «ՀԿ-ներն ու քաղաքացիական ակտիվիստները մինչ այժմ հայտ չեն ներկայացրել հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ հանձնաժողովը ուսումնասիրելու էր սոցիալական խմբերի խնդիրները տրանսպորտի ուղեվարձի թանկացմանն ընդառաջ։ Ի դեպ, տրանսպորտի հարցը ներառված չէ սեպտեմբերի 10-ին կայանալիք ավագանու առաջին նիստի օրակարգում։ Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված չէ նաեւ «Փակ շուկայի» կառուցապատման հարցը»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):