Սեպտեմբերի 6-ին, ժամը 05.19-ին տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Թումանյան ավտոճանապարհին՝ Թումանյան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Թումանյան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին Ա. Ո.-ին պատկանող «ՎԱԶ 2106»մակնիշի 23 OS 289 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Ա. Ո.-ն (ծնվ. 1977 թ.), Ա. Ե.-ն (ծնվ. 1980 թ.) եւ Ա. Գ.-ն (ծնվ.՝ 1985 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդիի ԲԿ: Բժիշկները Ա. Ո.-ի եւ Ա. Ե.-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ Ա. Գ.-ը՝ ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարարները դեպքի վայրում ստուգել են ավտոմեքենայի գազաբալոնային եւ հոսանքամատակարարման համակարգերի անվտանգությունը: