ԱՄՆ-ը հրաժարվել է Ռուսաստանին հանձնել Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանին: Ամերիկյան կողմը հրաժարվել է մեկնաբանել իր որոշման պատճառները: «Միացյալ նահանգները չի մեկնաբանում արտահանձնման հետ կապված հարցերը»,-«Իզվեստիային» հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Փուջա Յունժունավալը:

Ներկայումս քննարկվում է Եղիազարյանի եւ նրա ենթադրյալ հանցակիցների դեմ քրեական գործերի հետագա ճակատագիրը: Բացի Եղիազարյանից, ընդհանուր քրեական գործի շրջանակներում մեղադրվում են նաեւ «Եվրոպարկ» առեւտրային համալիրի գլխավոր տնօրեն Մաքսիմ Կլյուչինը, նախկին պատգամավորի եղբայր Արտյոմ Եղիազարյանն ու նրա խորհրդարանական օգնական Վիտալի Գոգոխիան:

Աշոտ Եղիազարյանն ԱՄՆ-ում թաքնվում է 2010-ի աշնանից, երբ քննչական կոմիտեն նրա դեմ մեքենայության մեղադրանքով առաջին քրեական գործն էր հարուցել:

Ինքը Եղիազարյանը, ով փորձում է ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստանալ, բազմիցս պնդել է, որ ստուգայցերի զոհ է, որոնց հետեւում կարող են կանգնած լինել Մոսկվայի նախկին քաղաքապետի կին Ելենա Բատուրինան եւ գործարար Սուլեյման Քերիմովը: