Ղարաբաղյան կարգավորմանն առնչվող խնդիրներն են քննարկվել նախօրեին՝ մարտի 17-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար, ստատս-քարտուղար Գրիգորի Կարասինի եւ ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի հանդիպմանը: Հիշեցնենք, որ Գորդոնն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում:

Հանդիպման ընթացքում, ինչպես նշվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում, արծարծվել են նաեւ Վրաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, Բելառուսի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների հեռանկարները: