Ոստիկանության Արմավիրի բաժնում, սեպտեմբերի 5-ին նյութեր են ստացվել, որ 46-ամյա Արմեն Բ.-ն իր տանը եւ օժանդակ շինություններում ապօրինի թմրամիջոց է թաքցնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության եւ Արմավիրի բաժնի ծառայողները  նույն օրը, ժամը 15.00-ին, խուզարկություն են կատարել Արմեն Բ.-ի տանը եւ օժանդակ շինություններում, որի ընթացքում տան տանիքից հայտնաբերվել է թերթի մեջ փաթեթավորված մոտ 42 գ չորացված, մանրացված, սուր հոտով կանեփանման զանգված, ստվարաթղթի վրա փռված մոտ 150 գ չորացված կանեփի բույսի կտրած ցողուններ` տերեւներով, տանը կից խորդանոցում` տ 7 գ կանեփի բույսի չորացված թուփ, բակում գտնվող աղավնաբնի տանիքի տակ` ծխախոտի փայլաթղթի մեջ փաթեթավորված մոտ 0,4 գ չորացված, մանրացված սուր հոտ ունեցող կանեփանման զանգված, իսկ հողամասի վերջնամասում՝ 1,6 մ բարձրության կանեփի բույս` խնամված վիճակում:

Ըստ Արմեն Բ.-ի` հայտնաբերված զանգվածները եւ կանեփի բույսն իրենն են, որը պատրաստել է իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: