Ոստիկանության Էրեբունիի բաժին է դիմել 54-ամյա Հասմիկ Մ.-ն՝ հայտնելով, որ օգոստոսի 26-ին, ժամը 11.15-ի սահմաններում, «Այրարատ» տոնավաճառի հագուստի տաղավարներից մեկից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է 67.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 5-ին, ժամը 23.00-ին, բաժին է ներկայացել 34-ամյա Լիլիթ Խ.-ն եւ խոստովանական բացատրություն տվել, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:





























