Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողները, սեպտեմբերի 5-ին, օդանավակայանում հայտնաբերել եւ  բերման են ենթարկել Սիրիայի Արաբական Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության քաղաքացի, 49-ամյա Գեորգես Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 30-ից Բելգիայի Թագավորության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության հեղինակ կամ համահեղինակ, հանցավոր կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով: