Հայաստանի տարածքում, սեպտեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահայտվել է 3-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, գողության 10 դեպքից` 4-ը, իսկ խարդախության 9 դեպքերն էլ բացահայտվել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 8 ավտովթար. 1 մարդ զոհվել է, 12-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























