2011 թվականից ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված ամենամյա մրցույթ-փառատոների համալիր ծրագիր, որն արդեն իսկ ձեռք է բերել ամենամյա փառատոնի ձեւաչափ:

2013 թ. ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, կազմակերպվել է նաեւ  «Ձենով Օհան» անվանակարգով վիպասանության հանրապետական մրցույթ-փառատոն, որի եզրափակիչ փուլը կկայանա ս. թ. սեպտեմբերի 7, ժամը 12:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Այս փուլում մրցութային կարգով հանդես կգան հանրապետության մարզերում եւ Երեւան քաղաքում անցկացված մրցույթների հաղթողները, որոնցից եւ կընտրվեն հաղթողները: