Շիրակի մարզի Անուշավան գյուղի 2-րդ փողոցի 16 տան մոտակայքում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին, պայթուցիկ սարք է հայտնաբերվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՓՋ ՕԽ-ն:

Ջրահեռացման խողովակի մեջ հայտնաբերվել է F1 տեսակի բեկորային նռնակ, որը փոխանցվել է ոստիկանության աշխատակիցներին: