Օրերս Շիրակի մարզում 55-ամյա տղամարդը կրակել է 18-ամյա աղջկա ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին, սակայն այդ մասին իրավապահները տեղեկացել են երեկ՝ սեպտեմբերի 5-ին: Աղջիկը Փոքր Սարիար գյուղի բնակիչ է:

Իրենց տանը Սուքիաս Գրիգորյանը վիճել է աղջկա հետ, զենքով սպառնացել, ապա կրակել աղջկա վրա ու դիմել փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել: Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի եւ 137 հոդվածի հատկանիշներով (սպանության սպառնալիք): Նախաքննությունը շարունակվում է:

NEWS.am-ի տեղեկություններով՝ այս միջադեպը սիրո հողի վրա է եղել: Կրակող տղամարդը սիրահետել է աղջկան եւ մերժում ստանալուց հետո եկել է նրանց տուն վիճել ու կրակել ոտքերին: