ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում, սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որտեղ քննարկվել են ընթացիկ եւ առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:
Խորհրդակցությունը վարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների ու զորամասերի հրամանատարները:
Բանակի հրամանատարի տեղակալները, ըստ ուղղությունների, ներկայացրել են իրականացված աշխատանքների համալիրը, անդրադարձ են կատարել տեղ գտած թերություններին ու բացթողումներին, առաջարկել դրանք շտկելու արդյունավետ ուղիներ:
Վերջում բանակի հրամանատարը ի մի է բերել խորհրդակցության արդյունքները եւ ներկա սպայակազմին տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:





























