Վրաստանի տարածքում՝ Ախալքալաք քաղաքից 25 կմ դեպի արեւելք, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 20:35-ին, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.38 աստիճան եւ արեւելյան երկայնության 43.80 աստիճան:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի օպերատիվ հերթապահ ոստիկանության կրտսեր սերժանտ Մ.Ռուշաձեի հետ, ով տեղեկացրեց, որ երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերվածություններ չկան:




























