Եղեգնաձոր-Երեւան 7-րդ կմ-ում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՓՎ ՃԿԿ ՕԽ-ն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.53-ին, մարվել ՝ 19.58-ին: Այրվել է Տ. Ն.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 91 QL 09 համարանիշի ավտոմեքենայի շարժիչը եւ շարժիչի խցիկային հատվածը, վնասվել է դիմապակին:

Դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել են «Մերսեդես» մակնիշի 91 QL 09 պետհամարանիշի եւ «ՎԱԶ 2105» մակնիշի 65 LL 946 համարանիշի ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ: