Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կայացել է «Ամբեր 2010» կույր եւ արագ շախմատի մրցաշարի 10-րդ տուրը։ Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հանդիպել է Պյոտր Սվիդլերի հետ եւ անհաջող հանդես եկել՝ պարտվելով երկու խաղակեսերում էլ։
Հաշվետու տուրից հետո հայ գրոսմայստերը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը։
Նշենք, որ հաջորդ տուրում Լեւոնը կհանդիպի ադրբեջանցի գրոսմայստեր Վուղար Հաշիմովի հետ։


























