Մարտի 17-ին կայացել է Հայաստանի ֆուտզալի առաջնության տասներորդ տուրի հետաձգված խաղը։ Առաջնության առաջատար «Քախսին» հանդիպել է «Եվրոպայի» հետ եւ հաղթել նրան։ Երեւանյան թիմին հաջողվել է հակառակորդի դարպասն ուղարկել 3 գնդակ, այն դեքում, երբ հակառակորդը խփել է ընդամենը մեկը։

«Քախսիի» կազմում աչքի են ընկել Արման Սահակյանը, Արմեն Գյուլամբարյանը եւ Գրիգոր Կապուկրանյանը։ «Եվրոպայի» միակ գոլը խփել է Աշոտ Մկրտչյանը։

Տասը տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 22 միավորով գլխավորում է «Քախսին», երկրորդ տեղում «Էրեբունին» է՝ 17 միավորով։

Առաջնության լավագույն ռմբարկուն համարվում է «Քախսիի» ֆուտբոլիստ Արմեն Գյուլամբարյանը, ով իր պահուստում ունի 18 գնդակ։