Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները սեպտեմբերի 6-ին, ժամը 09.30-ին, բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 52-ամյա Իվան Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 1-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: