Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից, սեպտեմբերի 6-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ աչքի բարդ թափանցող վնասվածք` հրազենային կրակոցից, հետ-տրավմատիկ կատարակտ, ներակնային օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Դալար գյուղի բնակիչ, 33-ամյա Արտյոմ Հ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքն ստացել է իրենց գյուղի դաշտում գործ անելու ժամանակ, անհայտ անձի կողմից պատահական կրակոցի հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ Արտյոմ Ա.-ն վնասվածքը ստացել է սեպտեմբերի 5-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արազափ գյուղի դաշտերում, հոր` 56-ամյա Խաչիկ Հ.-ի (որսորդմիության անդամ է 1979 թ.-ից) կողմից «Չիֆսն» տիպի երկփողանի որսորդական հրացանից որսի ժամանակ արձակված պատահական կրակոցի հետեւանքով:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: