Աշտարակ-Ապարան ճանապարհի 9-րդ կմ-ին, սեպտեմբերի 6-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29-ամյա հեծանվորդին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: