Հայազգի ամերիկյան թենիսիստ Անդրե Աղասին ներողություն է խնդրել Փիթ Սամպրասից Ինդիան-Ուելսում մրցաշարից առաջ՝ ցուցադրական խաղում նրան ծաղրելու համար:
Աղասին Սամպրասին տեքստային հաղորդագրություն է ուղարկել, թե՝ կարո՞ղ է արդյոք անձամբ խնդրել ներողությունը: Սամպրասը դեռ պատասխան չի տվել:
Հիշեցնենք, որ իր ակտիվ կարիերայի ընթացքում Աղասին բազմիցս է հանդիպել Սամպրասի հետ: Նրանց մրցամարտերը միշտ աչքի են ընկել դիտարժանությամբ:


























