Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին եւ քննարկել ձեռնարկության կողմից մեր հանրապետությունում իրականացված աշխատանքներին եւ անելիքներին առնչվող հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա Երեւանի կոնյակի գործարանի հետ համագործակցությունը համարել է հաջողված՝ ընդգծելով, որ այն նպաստում է խաղողագործության զարգացմանը հանրապետությունում: Երկուստեք նշվել է, որ համագործակցության ընդլայնման համար առկա են անհրաժեշտ նախադրյալները:

Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: