Ձերբակալվել է Վրաստանի խորհրդարանում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգի մեջ կասկածվողը: Պարզվել է, որ «ականավորողը» 17-ամյա երիտասարդ է:

Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն, իրավապահների կողմից օպերատիվ-որոնողական աշխատանքների եւ հետաքննչական գործողությունների արդյունքում, կեղծ ահազանգի փաստի առթիվ ձերբակալվել է Խաշուրիի բնակիչ, 17-ամյա Լեւան Գ.-ն, հաղորդում է «ԻնտերՊրես Նյուսը»:

Ձերբակալվածը երեկ 20:40-ի սահմաններում զանգահարել է «112» ծառայություն ու հաղորդել, որ իբր Քութայիսում խորհրդարանի շենքում ռումբ է տեղադրված: Այս առթիվ կազմակերպվել է շենքում գտնվող մարդկանց օպերատիվ տեղահանում: Սակրավորները ողջ գիշեր պայթուցիկ սարքավորում են փնտրել:

Տաք հետքերով օպերատիվ գործողությունների արդյունքում, հանցանքի կատարումից մեկ ժամ անց, Խաշուրիում սեփական տան բակում ձերբակալվել է Լեւան Գ.-ն : Ձերբակալվածը խոստովանել է մեղքը: