Գերմանիան ներկայացնող հայազգի մարզիկ Արթուր Աբրահամը Անդրե Դիրելի հետ կայանալիք մարտից առաջ հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ։
«Անհամբերությամբ սպասում եմ Ամերիկա վերադառնալուս։ Այնտեղ ես հիանալի եմ աշխատել։ Ես վայելել եմ կալիֆորնիական արեւը, ինչից հետո նախապատրաստական պարապունքներ եմ անցկացրել Բեռլինում։
Ամերիկան հիանալի երկիր է, եւ ես անհամբեր սպասում եմ այնտեղ վերադառնալուս։ Ես մեկ շաբաթ ժամանակ կունենամ, որպեսզի պատրաստվեմ Դիրելի հետ մենամարտին։ Նա կարող է հույսը դնել երկրպագուների վրա, սակայն դա ոչինչ չի կարող փոխել, որովհետեւ ռինգում մենք երկուսով ենք լինելու։ Հիշեք Էդիսոն Միրանդայի հետ Ֆլորիդայում կայացած իմ մարտը։ Այնտեղ ես նոկաուտի ենթարկեցի նրան»,- հայտարարել է Աբրահամը։


























