Դատական կարգադրիչների ծառայության պետ, ի պաշտոնե Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյան այսօր` սեպտեմբերի 7-ին,  ձերբակալվել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:  

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանն սեպտեմբերի 4-ին, ձերբակալվել է:  Դատական կարգադրիչների ծառայության մեկ այլ պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում: