Նախախորհրդարանի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Դմիտրի Հարությունյանն այսօր` սեպտեմբերի 7-ին. ազատ է արձակվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Լուսինե Սահակյանը:

Դմիտրի Հարությունյանը ազատ է արձակվել  դատախազի` նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին որոշման արդյունքում:

Հիշեցնենք, որ 32-ամյա ռազմական բժիշկ Դմիտրի Հարությունյանը օգոստոսի 31-ին բերման է ենթարկել (ապա ձերբակալվել եւ կալանավորվել) Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղից, որտեղ կնոջ եւ 2-ամյա դստեր հետ հանգստանում էր իր հարազատների տանը։ Նախախորհրդարանի անդամի դեմ քրեական գործ է հարուցվել ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։