Այսօր` սեպտեմբերի 9-ին, մեկնարկել են Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի աշխատանքները: Նիստին ներկա են 131պատգամավորներից 105-ը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

ԱԺ նիստը վարում է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ աշխատանքներն սկսվել են ՀՀ հիմներգի հնչյունների ներքո:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 90 հարց եւ միջազգային 22 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 71 հարց, միջազգային 21 պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգի եւ սեպտեմբերի 9-12-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ  սեպտեմբերի 9-ի նիստում: