Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանն այսօր` սեպտեմբերի 9-ին, արդեն շնորհավորել է աներոջը` Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին տարեդարձի կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Գեւուրգյանը:
Նա ասաց, որ ոստիկանապետ աներոջ տարեդարձը նշելու մասին տեղեկություն չունի: «Այսօր շատ ծանրաբեռնված օր է, եւ կարծում եմ այսօր չի հաջողվի տեսնել: Իսկ Վլադիմիր Գասպարյանը նվերներին հատուկ նշանակություն չի տալիս, շիտակ մարդուց ազնիվ եւ ի սրտե շնորհավորանք լսելը ամենից արժեքավորն է»,- ասաց Արթուր Գեւորգյանը:
Նշենք, որ այսօր` սեպտեմբերի 9-ին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դարձավ 55 տարեկան: Այսօր սկսվել է 5-րդ գումարման ԱԺ-ի 4-րդ նստաշրջանը:





























