Մոսկվայի քաղաքային դատարանը սեպտեմբերի 9-ին ցմահ ազատազրկման է դատապարտել «Ռիգլա» դեղատների ցանցի կալանավորված իրավաբան Դմիտրի Վինոգրադովին՝ նրան մեղավոր ճանաչելով 6 մարդու սպանության մեջ: Ավելի վաղ մեղադրյալի փաստաբանը պնդում էր, որպեսզի նրան հարկադիր բուժման ուղարկեն՝ անմեղսունակ լինելու պատճառով:
Տուժող կողմը ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանում մահապատժի վերաբերյալ մորատորիում է գործում:
Ինքը Վինոգրադովը հերթական անգամ հայտարարել է, որ չէր ցանկանում սպանել գործնկերներին: «Մեղավոր եմ, սակայն մասամբ»,-հայտարարել է նա՝ այլ մարդկանց կոչ անելով իրենից օրինակ չվերցնել:
Հիշեցնենք, որ գրասենյակի 6 աշխատակիցների սպանությունը տեղի էր ունեցել 2012թ նոյեմբերին: Հետաքննությունը ենթադրում է, որ հանցագործության դրդապատճառը գործընկերուհու հետ վեճն է եղել, որին ավելի վաղ նա փորձել է սիրահետել:




























