Այն վարորդները, ովքեր SMS-ի միջոցով են վճարում կատարում Երեւանում վճարովի ավտոկայանատեղիի համար, անդորագիր կարող են ստանալ «Ի դրամ» վճարային համակարգի ցանկացած սպասարկման կենտրոնից, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի պասարկման կենտրոններից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը` անդրադառնալով դիտարկմանը, որ SMS-ով վճարում կատարելու դեպքում՝ տուրք վճարողը անդորագիր չի կարող ստանալ:

Վազգեն Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը տուգանելու գործառույթ չունի, իրենք անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնում են քաղաքապետարան: Նա նաեւ նշեց, որ այս պահին վերահսկողություն է իրականացվում Մաշտոցի պողոտան, Մոսկովյան, Սայաթ-Նովա, Թումանյան, Խորենացի, Ամիրյան փողոցներում: