Սյունիքի նախկին մարզպետի որդու եւ նրա թիկնապահների վրայից մեղադրանքները հանելու հարցը հարկավոր է ուղղել համապատասխան իրավապահ մարմիններին, ես իրավապահ մարմինների ներկայացուցիչ չեմ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով լուրը, ըստ որի՝ Սյունիքի նախկին մարզպետի որդու եւ նրա թիկնապահների վրայից հանել են բոլոր մեղադրանքները:

Ի պատասխան դիտողությանը, որ ստացվում է, թե Սուրեն Խաչատրյանն իզուր է թողել մարզպետի պաշտոնը, Սահակյանը նշել է. նրան ոչ ոք չի ազատել աշխատանքից, նա սեփական կամքով է հեռացել: Իսկ ի պատասխան մարզպետի պաշտոնին Սուրիկ Խաչատրյանի հնարավոր վերադարձի մասին հարցին`  Սահակյանն ասել է. «Ամեն ինչ հնարավոր է: Մեղավորներ եւ ամեղներ չկան, մենք մարդկային հասարակություն ենք»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am