Շրջապատի նկատմամբ պետք է ավելի հոգատար լինել, դրա կարիքը մեր հանրությունն զգում է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 10-ին, ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց հոգեբույժ Սամվել Թորոսյանը: Նա նշեց, որ ժամանակ կար, որ հարեւանները մեկը մյուսի հետ կիսվում էին. «Այսօր, եթե հոգատար մարդ են տեսնում գոնե ժպտան»,- ասաց Սամվել Թորոսյանը: Հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանն էլ ասաց, որ այսօր Հայաստանում երջանիկ մարդ չկա, քանի որ երջանկության չեն ձգտում: «Նրանք կարծում են, որ երջանկությունը հարստության մեջ է եւ հարստության են ձգտում, այնինչ` այդպես չէ: Մենք աշխատում ենք նաեւ հարուստների հետ եւ ինչպես ասում են. «հարուստերն էլ են լաց լինում»,- ընդգծեց Ցոլակ Հակոբյանը:

Հասանելի է
englishՏեղադրություն




























