Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել 32-ամյա Գեւորգ Մ.-ն եւ հաղորդում տվել, որ սեպտեմբերի 8-ի ժամը 17.00-ից մինչեւ սեպտեմբերի 9-ի ժամը 14.30-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, մտել են տուն եւ գողացել 2 բջջային հեռախոս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 26-ամյա Վահագն Դ.-ն եւ 17-ամյա Անահիտ Պ.-ն, որոնք նույն օրը բերման են ենթարկվել բաժին:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:




























