Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, համագործակցության մասին համաձայնագիր կնքեցին: Դրանում, մասնավորապես, կարգավորվում է աշխատանքային վեճերի լուծումը;

Գ. Մակարյանը հիշեցրեց, որ այսօր արդեն գործում է եռակողմ սոցիալական գործընկերության պայմանագիր, որի երրորդ կողմը ՀՀ կառավարությունն է:

Է. Թումասյանը նշեց, որ ներկայում շատ են կարեւորում կոլեկտիվ պայմանագրերի կնքումը, որը հնարավորություն է տալիս լուծել արժանապատիվ աշխատավարձերի, հավելավճարների, արձակուրդների խնդիրը: Ըստ Է. Թումասյանի՝ իրենք օգնել են «Նաիրիտի» աշխատողնբերին ստանալ աշխատավարձ, կանխել են Ղափանում 1000 աշխատատեղի կրճատումը, պիկետներ են արել քաղաքապետարանի ու կառավարության շենքի առջեւ՝ տրանսպորտի թանկացման դեմ: Սակայն նաեւ հավելեց, որ տաքսիստներն արհմիության անդամ չեն, ու նրանց իրավունքներով չեն զբաղվում:

Գ. Մակարյանը նշեց, որ 4 կազմակերպության շնորհել են «աշխատանքի գերազանցության» դիպլոմ՝ «Էլբատ», «Զվարթնոց» օդանավակայան, «Ֆիլիշին» (շինարարություն) եւ «Գլասվորդ» (ապակու արտադրություն);